Կենդանակերպի 3 ինտելեկտուալ նշաններ, ովքեր տարբերվում են մյուսներից


15:25 , 24 մարտ, 2019

Ջրհոս: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն աշխարհն այլ կերպ են տեսնում: Ջրհոսները նաև խելացի են, բայց նրանց գլխավոր տաղանդը յուրահատկությունն ու հնարամտությունն են:

Աշխատանքային միջավայրում կարող են հեշտությամբ գտնել խնդրի լուծումը, որի մասին ոչ ոք չէր էլ մտածում: Կարող են խորհուրդներ տալ, որոնք իսկապես օգտակար կլինեն ամբողջ կյանքի համար:

Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները գիտելիքներ ստանալու մեծ ցանկություն ունեն, երբ խոսքը վերաբերում է իրենց հետաքրքրող թեմաներին: Դա նշանակում է, որ Ջրհոսները կա՛մ ծայրահեղ հետաքրքրված են որևէ բանով, կա՛մ լիովին անտարբեր:

Կույս: Կույսերը հանճարեղ են, քանի որ տեսնում են կարևոր մանրուքները, որոնք դուրս են մնում մարդկանց ուշադրությունից: Երբ բոլորը տեսնում են միայն իրավիճակի ընդհանուր պատկերը, կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները նկատում են նաև կարևոր դետալները: Կույսերն արժեքավոր աշխատակիցներ են, ընկերներ:

Այծեղջյուր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն ինտելեկտուալ են, մշտապես ինչ-որ բան են որոնում հեռախոսի մեջ կամ խորասուզված են ընթերցանության մեջ: Նրանք կլանում են տեղեկատվությունը:

Այծեղջյուրները միշտ պատրաստ են արձագանքել՝ անկախ նրանից՝ խոսքը մանրուքների՞, թե՞ լուրջ հարցերի մասին է: