Նկարիչ Նաթան Սավայաի` լեգոյի կուբիկներից պատրաստված հարյուր արվեստի գործերը ներկայացվել են Նյու Յորքի Աղյուսե Արվեստի ցուցահանդեսում:
Նյու Յորքցի արվեստագետ Սավայան քանդակներ է պատրաստում` օգտագործելով միայն լեգոյի կուբիկներ: Այսպիսով, նա առաջինն է, որ արվեստի աշխարհ ներմուծեց Լեգոյի արվեստը:
Իր ամենամեծ ստեղծագործության համար Սավայան օգտագործել է մոտ կես միլլիոն փոքրիկ կուբիկներ: Նրա քանդակներում կան գործեր, որոնց պատրաստման համար պահանջվել է ավելի քան երկու տարի: