Supernatural ֆիլմաշարն ավարտվում է


20:35 , 23 մարտ, 2019

Ամերիկյան հեռուստատեսության «Supernatural» շարքի աստղերը հայտնել են սերիալի մոտալուտ ավարտի մասին:

Ինչպես հաղորդում է The Hollywood Reporter-ը, «Supernatural»-ը կավարտվի 15-րդ եթերաշրջանում, որը բաղկացած կլինի 20 դրվագից: Ջարեդ Պադալեկին, Ջենսեն Էկլսը եւ Միշա Կոլլինսը հաստատեցին, որ ֆիլմաշարի ավարտի մասին լուրերը:

Նշվում է, որ The CW հեռուստաընկերության պատմության մեջ «Գերբնական»-ի շարքը ամենաերկար ծրագիրն էր: