«Ծառայողական քննություն է անցկացվել, մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել». Արծրուն Հովհաննիսյանը՝ Մեղրիի դեպքի մասին


10:20 , 23 մարտ, 2019

ՀՀ ԶՈւ-երում կարգազանցությունները և անհնազանդություններն անթույլատրելի են և պատժվելու են օրենքի ողջ խստությամբ: Նշված դեպքի կապակցությամբ, որն այնքան էլ ճիշտ չի ներկայացվել մամուլում, զորամասի վերադաս հրամանատարության կողմից անցկացվել է համապատասխան ծառայողական քննություն և որոշվել է պատժել ինչպես շարքային զինծառայողների, այնպես էլ հրամանատարական կազմին: Մի քանի սպաներ պաշտոնանկ են արվել: 

Զգուշացնում ենք, որ ԶՈւ-երի կարգապահության ու մարտունակության նկատմամբ ցանկացած ոտնձգություն իրականացնող զինծառայող հետայսու էլ խստագույնս պատժվելու է: Նման երևույթներն անթույլատրելի են: 

ՀԳ. Ելույթ ունեցող ծնողի որդին՝ որպես զինծառայող, մշտապես օգտվելով իր իրավունքներից, որպես միակողմանի ծնողազուրկ, ողջ ծառայության ընթացքում իրեն դրսևորել է որպես կարգազանց զինծառայող: