Հյուրանոցների լոգարաններում և սենյակներում թաքնված տեսախցիկներով նկարված տեսանյութերը զանգվածաբար ներբեռնվել են համացանց (Photo)


06:35 , 23 մարտ, 2019

Ավելի քան մեկուկես հազար մարդ դարձել է Հարավային Կորեայի հյուրանոցային համարներից ապօրինի օնլայն հեռարձակումների զոհ: Այս մասին հաղորդում է CNN-ը՝ հղում կատարելով տեղական ոստիկանությանը։

Տեսախցիկները թաքնված են եղել․․․ վարդակների և վարսահարդարիչերի պահոցներում։ Տեսանկարահանված նյութը վերբեռնվել է հատուկ կայք: Պորտալում գրանցված է ավելի քան 4 հազար մարդ: Նրանցից 97-ը վճարում է 45 դոլարի չափով ամսական վճար: Լրացուցիչ վարձատրության համար օգտվողները կարող են ուղիղ միացմամբ հետևել։

Հանցավոր գործողությանը մասնակցել է մի քանի մարդ․ 2 տղամարդ արդեն ձերբակալված են, 2-ի հանդեպ քննություն է անցկացվում։ Հյուրանոցի աշխատակիցները ոչինչ չեն իմացել հանցավոր գործունեության մասին։