Չինուհին քաղցկեղը բուժելու համար մեծ քանակությամբ կենդանի բոժոժներ է կերել


00:37 , 23 մարտ, 2019

Չինաստանի մի բնակչուհի, հետևելով ժողովրդական բժշկության բաղադրատոմսերին, մեծ քանակությամբ կենդանի բոժոժներ է կերել` այդ կերպ փորձելով բուժել թոքերի քաղցկեղը:

Հիվանդությունը նրա մոտ հայտնաբերվել է երեք տարի առաջ: Անարդյունք պայքարից հետո չինուհին որոշել է օգտվել ժողովրդական հին մեթոդներից, ինչի հետևանքով հայտնվել է հիվանդանոցում:

Գաստրոսկոպիայի արդյունքները ապշեցրել են բժիշկներին: Կնոջ ստամոքսը գրեթե ամբողջությամբ լցված է եղել կենդանի որդերով:

Հիվանդին դուրս են բերել այդ վիճակից և խորհուրդ տվել ինքնաբուժությամբ այլևս չզբաղվել: