Բացահայտվել է քնի ժամանակ հանկարծակի մահվան պատճառը


00:10 , 23 մարտ, 2019

Ամերիկացի գիտնականները կարծում են, որ երբ մարդը չի կարողանում քնից արթնանալ այն պատճառով, որ արյան մեջ բարձրանում է ածխաթթու գազի քանակը, դա կարող է մանուկների շրջանում անսպասելի մահվան պատճառ դառնալ, ինչպես նաև էպիլեպսիայի ժամանակ անսպասելի մահվան համախտանիշ դառնալ։

Սովորաբար մարդը զարթնում է, եթե նրա շնչուղիները փակվում են քնած ժամանակ, օրինակ՝ հագուստով կամ ծածկոցով։ Սակայն միջնուղեղում սերոտոնինի ռեցեպտորների ոչ ճիշտ աշխատանքը կարող է խանգարել այդ ռեֆլեքսին՝ տեղեկացնում է MedicalXpress-ը։