Լեդի Գագան հանդիպում է Marvel-ի աստղի հետ


23:28 , 22 մարտ, 2019

«Օսկար» մրցանակաբաշխության արարողությունից առաջ հայտնի էր դարձել, որ Լեդի Գագան բաժանվել է իր փեսացուից՝ 49-ամյա Քրիստիան Կարինոյից: Այդ պահից սկսած 32-ամյա երգչուհու անձնական կյանքը երկրպագուներին մտահոգում է ոչ պակաս, քան նրա նոր ալբոմի թողարկման ամսաթիվը:

People պարբերականի տվյալներով՝ Գագայի սիրտը կրկին զբաղված է. նա այժմ հանդիպում է Ջերեմի Ռեների հետ, որն առավել հայտնի է Բազեի աչքի դերով Marvel-ի ֆիլմերում: 48-ամյա դերասանն ամուսնալուծված է, հինգ տարեկան դուստր ունի և կիսում է Գագայի սերը երաժշտության հանդեպ: Ջերեմին մանկուց երգեր է գրում և նվագում տարբեր երաժշտական գործիքներ։ Երաժշտությունը նրա հոբբին է: Գագայի և Ջերեմիի սիրավեպը դեռևս պաշտոնապես հաստատված չէ, սակայն People-ի աղբյուրները պնդում են, որ զույգը շատ ժամանակ է անցկացնում միասին: