Հայաստան կայցելի ԵԽԽՎ նախագահը


23:20 , 22 մարտ, 2019

Azatutyun.am-ը գրում է.

Եվրոպայի խորհրդի Խորհրդարանական վեհաժողովի (ԵԽԽՎ) նախագահ Լիլիան Մորի Պասքիեն մարտի 26-28-ը կայցելի Հայաստան:

Պաշտոնական այցի ընթացքում նա կհանդիպի Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի, վարչապետ Նիկոլ Փաշինյանի, խորհրդարանի խոսնակ Արարատ Միրզոյանի, արտգործնախարար Զոհրաբ Մնացականյանի և աշխատանքի ու սոցիալական հարցերով նախարար Զարուհի Բաթոյանի հետ:

Ստրասբուրգից ստացված հաղորդագրության համաձայն, նախատեսված են հանդիպումներ քաղաքական խմբավորումների, խորհրդարանական հանձնաժողովների, ինչպես նաև ԵԽԽՎ-ում Հայաստանի պատվիրակության հետ:

Լիլիան Մորի Պասքիեն կմասնակցի գենդերային հարցերին նվիրված խորհրդաժողովին, որի մասնակիցների թվում կլինեն Հայաստանի օբմուդսմեն Արման Թաթոյանը և քաղաքացիական հասարակության ներկայացուցիչներ:

Մարտի 27-ին նախատեսված է ԵԽԽՎ նախագահի ասուլիսը Հայաստանի խորհրդարանում: