Տավուշի և Կոտայքի մարզերում օրգանական գյուղատնտեսության կարողություններն ամրապնդվում են


20:00 , 22 մարտ, 2019
2019 թվականի մարտի 22-ին ներկայացվեցին Եվրոպական միության (ԵՄ) կողմից ֆինանսավորվող և Ավստրիական զարգացման գործակալության (ԱԶԳ) կողմից համաֆինանսավորվող ու իրականացվող «Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն» (ՕԳԱՆ) 3.3 մլն եվրո ծրագրի արդյունքները: Ծրագիրը մեկնարկել էր 2015 թվականին Հայաստանում օրգանական գյուղատնտեսության զարգացման նպատակով և իրականացվել էր ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետսերտ համագործակցությամբ: Այս մասին հայտնում են նախաձեռնության մամուլի ծառայությունից։

Փակման միջոցառմանը զուգահեռ տեղի ունեցավ Ձորաղբյուրում (Կոտայք) վերազինված Ուսուցման կանաչ կենտրոնի և Արճիսում (Տավուշի մարզ) նոր Ուսուցմանկանաչ կենտրոնի բացման արարողությունը, որտեղ ծրագրով տրամադրվել է նոր տեխնիկա, գործիքներ և սարքավորումներ փորձացուցադրական կարողություններիբարելավման նպատակով: Միջոցառման ժամանակ Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար դեսպան Պյոտր Անտոնի Սվիտալսկին մասնակցեց կենտրոնի վերաբացման ժապավենը կտրելու և օրգանական ծառ տնկելու հանդիսավոր արարողություններին:

«Եվրամիությունը աջակցում է գյուղատնտեսությանը` որպես Հայաստանի տնտեսության հիմնական ոլորտներից մեկին, որը կազմում է ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը ևապահովում է աշխատուժի մոտ 36 տոկոսը: Գյուղատնտեսությունը և գյուղի զարգացումը հարակայուն զարգացման ավելի լայն օրակարգի անկյունաքարերից է, ինչպես նշված է 2014-2025թթ. Հայաստանի զարգացման ընթացիկ ռազմավարության մեջ: Օրգանական գյուղատնտեսությունը կարող է լինել նիշա Հայաստանի համար, ինչը համապատասխանում է տեղական համատեքստին, այսինքն՝ քանակի փոխարեն ապավինել արտադրանքի բարձր որակին: ԵՄ-ի Օրգանական գյուղատնտեսության աջակցության նախաձեռնություն (ՕԳԱՆ) ծրագիրը նպաստել է Հայաստանի կայուն գյուղատնտեսության զարգացման ռազմավարության իրականացմանը` աջակցելովօրգանական գյուղատնտեսության մասին օրենքի և այլ իրավական ակտերի վերանայմանը:

Ծրագրի շրջանակներում իրականացված գործողություններից էր օրգանական խորհրդատվական ծառայությունների խթանումը, օրգանական արտադրանքի մասին իրազեկվածության բարձրացումը, արտադրողների համար շուկաների հասանելիության բարձրացումը և գյուղատնտեսական կրթության ոլորտի խթանումը», - ասաց դեսպան Սվիտալսկին:
Եվրոպական միության ֆինանսական օժանդակությամբ ՕԳԱՆ ծրագիրը 1 միլիոն եվրո է տրամադրել ուղղակիորեն 45 հայ ֆերմերներին և վերամշակողներին, սկսելու կամ ընդլայնելու իրենց օրգանական արտադրանքը: Օրգանական գյուղատնտեսական ուսումնական ծրագիր է ներդրվել Հայաստանի գյուղատնտեսական քոլեջներում ապագա մասնագետներին կրթելու համար, և մշակվել են համապատասխան դասագրքեր և ուսումնական ձեռնարկներ: Ծրագիրը նաև կոնկրետ ներդրում է ունեցել կառավարության շրջանակներում օրգանական արտադրանքի և առևտրի օրենսդրական ու կարգավորող դաշտը բարելավելու ուղղությամբ:

Օրգանական արտադրանքի համար ստեղծվել է նոր բրենդավորում և փաթեթավորում, իրականացվել է առաջմղում տեղական և միջազգային շուկաներում: «Օրգանական սեպտեմբեր» և նման քարոզարշավների շնորհիվ Հայաստանում օրգանական սննդի առավելությունների մասին իրազեկվածությունը աճել է 40%-ով:Ստեղծելով 680 մշտական և սեզոնային աշխատատեղեր՝ օրգանական արտադրողների շրջանառությունը զգալիորեն ավելացել է:

«Մենք սկսեցինք այս ճանապարհորդությունը 2015 թվականին, նպատակ ունենալով համախմբելու, ամրացնելու և զարգացնելու օրգանական սեկտորը Հայաստանում: Շատ ուրախ եմ, որ այդ ժամանակից ի վեր օրգանական արտադրողների թիվը կրկնապատկվել է: Համեղ հայկական օրգանական արտադրանքը գրավել է նաևմիջազգային գնորդների ուշադրությունը Դուբայում, Գերմանիայում և Մեծ Բրիտանիայում ցուցահանդեսների արդյունքում` պայմանավորված ավելի քան 0.5 միլիոնեվրո արժողությամբ պայմանագրերով», - ասաց Ավստրիական զարգացման գործակալության ՕԳԱՆ ծրագրի թիմի ղեկավար Դավիդ Մուքենհուբերը:
Ծրագրի մեկ այլ նվաճումներից է «Օրգանական Հայաստան» ասոցիացիան, որը ստեղծվել է ապահովելու ուժեղ և միասնական ազգային ձայն օրգանական գյուղատնտեսության ոլորտում հավաստագրված ֆերմերների և վերամշակողների համար և ստեղծելու ու աջակցելու արտադրողի կողմից առաջնորդվող ազգային օրգանական շարժմանը և ներպետական քաղաքականության հարթակին:

Յուրաքանչյուր ավարտ մի նոր բանի սկիզբ է. ծրագրի լավ աշխատանքի շնորհիվ ԱԶԳ-ն կարող է ներկայանալ որպես ԵՄ-ի վստահելի գործընկեր գյուղատնտեսությանոլորտում, և շուտով մենք մեկնարկելու ենք Հայաստանում «Կանաչ գյուղատնտեսության» զարգացման 11.7 միլիոն եվրոյի ծրագիր` ԵՄ-ի կողմից հսկայական աջակցությամբ», - ընդգծել է Հարավային Կովկասի տարածաշրջանային գրասենյակի ղեկավար Գերհարդ Շաումբերգերը: