Վարչապետի որոշմամբ Արթուր Հովհաննիսյանն ու Սուրեն Քրմոյանն ազատվել են պաշտոնից


19:00 , 22 մարտ, 2019

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ՝ Արթուր Հովհաննիսյանն ազատվել է արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից:

Որոշման տեքստում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Արթուր Հովհաննիսյանին ազատել արդարադատության նախարարի առաջին տեղակալի պաշտոնից»։

Վարչապետի մեկ այլ որոշմամբ՝ արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից ազատվել է նաև Սուրեն Քրմոյանը։

Որոշման տեքստում, մասնավորապես, ասված է.

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով՝
Սուրեն Քրմոյանին ազատել արդարադատության նախարարի տեղակալի պաշտոնից»։