Բրիտանացին 4 տարի է՝ իրեն հայելու մեջ չի նայում


18:44 , 22 մարտ, 2019

Բրիտանացի Սթիվեն Գիլատը սկսել է վախենալ հայելու և իր արտացոլումը պատկերող այլ մակերեսների մեջ նայելուց 4 տարի առաջ։ Նա նաև չի սիրում լուսանկարվել։ Դա տեղի է ունեցել նյարդային խանգարման պատճառով՝ գրում է Metro-ն։

Որպեսզի առավոտյան իմանա, թե ինչ տեսք ունի, նա այդ մասին հարցնում է կնոջն ու աղջկան։ Վարսավիրանոցում տղամարդը նստում է փակ աչքերով, իսկ խանութի ցուցափեղկերի մոտով անցնելիս շրջվում է։

«Երբ ես հայելու մեջ եմ նայում, ես տեսնում եմ անհաջողակ և էմոցիոնալ ոչ լիարժեք մարդու։ Ես չեմ տեսնում իմ ֆիզիկական գծերը, ես տեսնում եմ իմ էությունը»,- այսպես է բացատրում Սթիվենը իր վախը։

Նրա խոսքով՝ երբ նա տեսնում է իր արտացոլանքը, միանգամից հիշում է սեփական բացթողումները և թե ինչպես է ցավ պատճառել մարդկանց։ Դրա պատճառով նրա մոտ խուճապային հարձակումներ և սեփական անձի հանդեպ ատելություն է սկսվում։ Հոգեթերապևտի հետ զրույցի ժամանակ նա հասկացել է, որ իր վախի պատճառը ցածր ինքնագնահատականն ու սեփական ինքնագնահատման բացակայությունն է։