Այսօր ՀՀ պետական խորհրդանիշների օրն է


15:53 , 15 հունիս, 2013

Շնորհավորում եմ բոլորիս ազգային տոնի կապակցությամբ: Այսօր այն օրն է, երբ տոնում ենք պատմական մեծ նշանակություն ու արժեք ունեցող մեր երեք խորհրդանիշների ընդունումը:
Դրոշը, զինանշանն ու օրհներգը մեզ պարտավորեցնում են սեփական երկրին արժանի լինելու համար: Մենք պետք է հետևողական լինենք և միասնական ուժերով պահենք մեր զգոնությունն ու ցույց տանք աշխարհին, որ հայը եղել է, կա ու կլինի միասնական ու անկոտրում: