«Ռուբեն Վարդանյանի մասին տեղեկատվությունը, ի թիվս այլ հարցերի, նպատակ էր հետապնդում խարխլել հայաստանյան ֆինանսական շուկան». Կարեն Քոչարյան


20:23 , 11 մարտ, 2019
Հեղափոխությունից հետո, էյֆորիայով չտառապող մարդկանց համար, կար կարևորագույն երկու հարց՝ երկրի սահմանների և ֆինանսների անվտանգության խնդիրները: Մինչ օրս Նիկոլ Փաշինյանի կառավարությունը այդ հարցերը լուծել է գոնե առանց տեսանելի կորուստների: Բայց վերջին օրերի զարգացումները գալիս են ապացուցելու, որ դա դուր չի գալիս այն «օտարերկրյա գործակալներին», որոնց մասին ակնարկեց վարչապետ Փաշինյանը Իրան կատարած այցի ժամանակ: Ռուբեն Վարդանյանի մասին տեղեկատվությունը, ի թիվս այլ հարցերի, նպատակ էր հետապնդում խարխլել հայաստանյան ֆինանսական շուկան: Ի պատիվ մեր լրատվամիջոցների, կարող եմ ասել, որ «տրյուկը» չստացվեց՝ մեր ԶԼՄ-ների մեծամասնությունը ադեկվատ ընկալեցին լուրը և սադրանքի չտրվեցին: Ի դեպ սադրանքներին չտրվեցին նաև հասարակությունը և բիզնեսը: