Yerkir.am-ը գրում է.
Նոր Զելանդիայի Քրայսթչերչ քաղաքի երկու մզկիթներում կրակ բացած անձը կդատապարտվի ցմահ ազատազրկման: Այդ մասին հայտարարել է երկրի փոխվարչապետ Ուինսթոն Փիթերսը Ստամբուլում ահաբեկչության կապակցությամբ հրավիրված` Իսլամական համագործակցության կազմակերպության գործադիր կոմիտեի նիստում. հայտնում է РИА Новости-ն:
Հիշեցնենք, որ անցյալ ուրբաթ մզկիթներում տեղի ունեցած ահաբեկչությունների հետևանքով զոհվել է 50 մարդ, ևս 50-ը` վիրավորվել: