«Գահերի խաղի» աստղը մահվան շեմին է հայտնվել 24 տարեկանում


15:18 , 22 մարտ, 2019

Բրիտանացի դերասանուհի Էմիլիա Քլարկը, որը հայտնի է «Գահերի խաղը» հեռուստասերիալում Դեյեներիս Թարգարիենի իր դերով, պատմել է իր կրած ինսուլտի մասին: Նրա հարցազրույցը հրապարակվել է The New Yorker-ում:

2011թ.-ին Քլարկը պատրաստվում էր սերիալի երկրորդ եթերաշրջանի նկարահանումներին: Նա մարզվում էր՝ կազմվածքը պահելու և սթրեսից ազատելու համար: Մարզումներից մեկի ժամանակ դերասանուհու ինքնազգացողությունը վատացել է. նրա մոտ կտրուկ գլխացավ է առաջացել, որից հետո նրան հիվանդանոց են տեղափոխել:

Բժիշկները դերասանուհու մոտ սուբարախնոիդային արնազեղում են ախտորոշել, որն ինսուլտի ծանր տեսակն է և հիվանդների ավելի քան մեկ երրորդի մահվան պատճառ է հանդիսանում: 24-ամյա Քլարկը ուղեղի երկու վիրահատության է ենթարկվել, որոնց միջև ընկած ժամանակահատվածում շարունակել է նկարահանվել: Դերասանուհին կարողացել է վերականգնվել և ավարտել նկարահանումները: