«Կու-կու» կամ թռչուն-աղջիկը. յուրահատուկ արտաքին ունեցող աղջկա կյանքի պատմությունը


22:45 , 22 մարտ, 2019

Գոյություն ունեն այնպիսի անոմալիաներով մարդիկ, որոնք, թվում է, դուրս են գտնվում ժամանակի, մշակույթի կամ սոցիալական նորմերի շրջանակներից:

Դրանք իսկապես յուրահատուկ մարդիկ են, որոնց մի մասը հետագայում ձեռք է բերում հայտնիություն: Մերիկը կամ «փիղ-մարդը» մշտապես հիշվելու է մարդկության կողմից իր անմոռանալի արտաքինի շնորհիվ: Նույն կերպ էլ Ջո-Ջոն՝ մարդ-շունը, հայտնի դարձավ իր արտասովոր դեմքի շնորհիվ: Այս մարդիկ տասնամյակներ շարունակ հետաքրքրել են հանրությանն ու գրավել են նրա ուշադրությունն ու պատկերացումները:

Նման յուրօրինակ անձանցից ամենահայտնին «Կու-կու»-ն էր:

Մեր հերոսի իրական անունը Մինի Վուլսի էր: Ընդունված է համարել, որ աղջիկը ծնվել է Վրաստանում 1880 թ.: Բազմաթիվ վարկածներ կան այն մասին, թե ինչ հիվանդություն է ունեցել այս աղջիկը: Համարում են, որ նա Սեքելի սինդրոմ է ունեցել՝ գաճաճություն և թռչնագլխություն: Այս սինդրոմը հազվադեպ է հանդիպում, և դրան բնորոշ են գլխի փոքր չափը, ցածր հասակը, հատապտղի նմանվող քիթը, դեֆորմացված ծնոտը, ինչպես նաև որոշ մտավոր սահմանափակումներ: Բացի դրանից՝ հիվանդությունը Մինիին դարձրել էր գրեթե ամբողջովին ճաղատ ու կույր: Առանց ատամների, դժբախտ. հենց այսպիսի կենսակերպ էր վարում երկար ժամանակ Մինին Վրաստանում, մինչև որ, ինչպես հայտնում են շշուկները, նրան գտավ մի շոումեն: Հենց «տգեղների կրկեսի» տնօրենը փրկեց Մինիին և նրան հայտնի դարձրեց:

Մինիի կարիերան սկսվեց այն ժամանակ, երբ նրան ամերիկյան հնդկացիների կոստյում հագցրին և ներկայացրին հանրությանը որպես «Մինի-Հա-Հա»: Սկզբում աղջկան դուր չէր գալիս համընդհանուր ուշադրության կենտրոնում լինելը, և նա կաշկանդվում էր, սակայն հետագայում Մինին սկսեց սիրել ուշադրությունը. նա հաճույքով պարում էր և յուրահատուկ «հարցազրույցներ» տալիս, ինչը հրճվանք էր պատճառում հանդիսատեսին: Նրան տեսնելու էին գալիս աշխարհի տարբեր անկյուններից:

1932 թ. Մինիին առաջարկեցին «Բախտավոր վտանգ» ֆիլմում խաղալ: Հենց այս ֆիլմի նկարահանումներից հետո աղջիկը հայտնի դարձավ որպես «Կու-կու» կամ աղջիկ-թռչուն: Մինիի կերպարը՝ թռչնի համազգեստով ու իրական փոքրիկ գլխով, քիթ-կտուցով, օգնեցին նրան մշտապես հիշել որպես «Կու-կու»:

Ֆիլմում դեբյուտից հետո Մինին երկար ժամանակ շարունակում էր թռչնի հանդերձանքով հանդես գալ արդեն հայտնի անունով: Վերջիվերջո նա ընկավ Կոնի-Այլենդ, որտեղ նրան ներկայացրին որպես «Մարսից եկած կույրը»: Այդ ժամանակ արդեն Մինիին սկսել էին ձանձրացնել պարերը, և նա դադարեց պարել: «Մարսից եկած կույրի» կերպարում Մինին ժամերով կարողանում էր նստել կամ կանգնել՝ բացարձակապես ուշադրություն չդարձնելով հանդիսատեսի ջանքերին՝ ուղղված նրան արթնացնելուն: Կա կարծիք, որ, բացի կուրությունից, Մինիի մոտ զարգացում էր ապրում նաև խլությունը, հենց այդ պատճառով նա ուշադրություն չէր դարձնում շրջակա աշխարհին:

Թե ինչքան է նա մնացել իր այս կերպարում, հայտնի չէ: Որոշ աղբյուրներ հավաստում են, որ նա ելույթ է ունեցել մինչև 72 տարեկանը: Վկայություններ կան նաև այն մասին, որ Մինին ավտովթարի է ենթարկվել 1960-ականներին:

Անկախ նրանից, թե ինչ ավարտ է ունեցել նրա կյանքը, յուրօրինակ արտաքինը Մինիին անմահություն բերեց: