21:00 , 22 մարտ, 2019Ուսումնասիրելով ազգային ու տարածաշրջանային տուրիստական գործակալությունների ու Hotels.com կայքի տվյալները՝ Postoffice աղբյուրը հաշվարկել է հանգստյան օրերին Եվրոպայի 48 քաղաքներ ուղևորվելու գները: Այս մասին հայտնում է This is Insider-ը:
Հիմնվելով այդ ցանկի վրա՝ ձեզ ենք ներկայացնում Եվրոպայում հանգստի համար նախատեսված ամենամատչելի քաղաքները երկու շաբաթ ժամանակահատվածի համար:

Երկու հոգու համար նախատեսված, երեք ուտեստից և տնային գինուց բաղկացած միջին ճաշն Աթենքում կազմում է ընդամենը 48,08 դոլար:

Այստեղ կարող եք գնալ մատչելի սուրճ վայելելու համար. սուրճի մեկ բաժակի միջին գինն ընդամենը 2,31 դոլար է:

Գարեջրի սիրահարները կարող են ուրախանալ, քանի որ Պրահայում մեկ շիշ գարեջուրն արժի ընդամենը 1,65 դոլար:

48-ժամյա ուղևորության քարտով ողջ քաղաքը կարող եք ուսումնասիրել ընդամենը 6,51 դոլարով:

Բրատիսլավում օդանավակայանից մինչև քաղաքի կենտրոն հասնելու համար ծախսում են ընդամենը 2,06 դոլար:

Տուրիստական տեսարժան վայրերը հասանելի պետք է լինեն. Ռիգայի մայր տաճար մուտքն արժի 3,44 դոլար:

Սուրճն այստեղ ավելի էժան է, քան Բուդապեշտում՝ միջինում 1,14 դոլար:

Բուխարեստում Թեոդոր Պալադիի թանգարան այցելելու համար անհրաժեշտ է ընդամենը 2,57 դոլար:

Երեքաստղանի հյուրանոցում երկու գիշեր անցկացնելը միջինում արժի 91,84 դոլար:

Եթե սիրում եք գինի, ապա այստեղ՝ Վարշավայում, մեկ գավաթ գինու համար կվճարեք 2,51 դոլար:

Որոշ տուրիստական տեսարժան վայրեր, այդ թվում՝ նաև Հանրապետության հրապարակը, անվճար մուտք ունեն:

Ինչպես Ստամբուլում, այստեղ ևս, երկու գիշեր անցկացնելը կարժենա ընդամենը 91,84 դոլար: Վիլնյուսում շատ մատչելի են նաև սուրճն ու տրանսպորտը: