Վերջին օրերին հավանական է դարձել վարչապետ Փաշինյանին ֆիզիկապես վերացնելու վարկածը: Այս վարկածը բնույթով հանցավոր, իսկ հետևանքներով աղետաբեր է ՀՀ-ի համար: Փաշինյանին լիկվիդացնելու վարկածը դաշտ է նետվել Տեր-Պետրոսյանի իշխանության տարիների կարկառուն «մուտիլովչիկների» կողմից հոկտեմբերի 27-ի ահաբեկչությունը թարմացնելու ֆոնին, երբ Վահան Շիրխանյանն իր բաց նամակով դիմեց Ռոբերտ Քոչարյանին, իսկ Քոչարյանի կողմնակիցները սկսեցին Նիկոլին հիշեցնել, թե ինչ իրավիճակ էր տիրում մինչ հոկտեմբերի 27-ը: Ընդհանրապես, նախկին կոռումպացված օպորտունիստների ակտիվանալը վերջին օրերին հեչ լավ հեռանկար չի խոստանում, իսկ ներքաղաքական իրավիճակը վերջիններիս գործունեության համար պարարտ հող է ստեղծել:
Հիմա մի պահ պատկերացրեք, որ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ անհաջող կամ բարեհաջող մահափորձ է իրականացվել. ո՞վ է դրանից ամենաշատը տուժում, և հատկապես որ շրջանակներն են շահում:
Ներկայիս իրավիճակը հիշեցնում է 1995 թվականը, երբ Վազգեն Սարգսյանի նկատմամբ մահափորձ էին պլանավորել, ինչից հետո բոլորը պետք է դրանում մեղադրեին ՀՀՇ-ին և իշխանությունը սկուտեղի վրա մատուցեին նրան խիստ ընդդիմացող ինստիտուցիոնալ ուժին: Վանո Սիրադեղյանն այս մասին գրել է վտարանդիության առաջին տարիներին և շեշտել, որ 95-ի հեղաշրջումը կանխվեց Դավիթ Շահնազարյանի շնորհիվ:
Հիմա մենք գտնվում ենք գրեթե նույն վիճակում, երբ Նիկոլ Փաշինյանն ունի բարձր լեգիտիմություն և շատ ներքին հակառակորդներ, որոնց չի կարողանում արհեստական քրեական գործերով լռեցնել, իսկ իր հետ մի բան պատահելու դեպքում դրանում մեղավորության բոլոր սլաքները թեքվելու են Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի և նրանց մերձավորների դեմ: Այս պարագայում անխուսափելի են լինելու փողոցային հաշվեհարդարները, և երկիրը մտնելու է տոտալ քաոսի շրջափուլ, իսկ արդյունքում Ալիևն արագ լուծելու է Արցախի հարցը:
Նման բովանդակությամբ սցենարը կարող է իրականացվել երկու հնարավոր կոնֆիգուրացիայով.