«Վաղ թե ուշ այդ ընտրությունները տեղի են ունենալու, և ես թեկնածուներից մեկն եմ». Ս. Մաշալյանը հայտնել է, որ Պոլսո Հայոց պատրիարքի ընտրության գործընթացը կսկսվի ապրիլի 21-ից


12:40 , 22 մարտ, 2019

Պոլսո Հայոց պատրիարքարանի կրոնական խորհրդի նախագահ Սահակ Մաշալյանը Ստամբուլի հայկական պարբերականներից «ՀայԹերթ»-ի հետ զրույցում հայտնել է, որ Պոլսո Հայոց նոր պատրիարքի ընտրության կազմակերպման պաշտոնական գործընթացը կմեկնարկի ապրիլի 21-ից՝ Սբ Զատկից հետո, երբ կավարտվի նաև պատրիարքության կողմից հայտարարված եկեղեցական սուգը:

Հիշեցնենք, որ Պոլսո Հայոց 84-րդ պատրիարք Մեսրոպ Մութաֆյանը մահացել է մարտի 8-ին՝ շուրջ 10 տարի ծանր հիվանդության պատճառով կոմայի մեջ գտնվելուց հետո: Նրա պարտականությունները շարունակում է կատարել Արամ արքեպիսկոպոս Աթեշյանը, որը նշանակվել է պետության կողմից:

Ստամբուլի հայ համայնքի ներկայացուցիչները տևական ժամանակ է՝ պահանջում էին նոր ընտրությունների անցկացման որոշում կայացնել՝ ցանկանալով իրենց հոգևոր առաջնորդի դերում տեսնել ոչ թե պետության կողմից նշանակված, այլ իրենց ձայների արդյունքում ընտրված անձի, սակայն նոր ընտրության կազմակերպումը պարբերաբար խոչընդոտվել է՝ պատճառաբանությամբ, որ «պատրիարք Մութաֆյանը դեռ ողջ է»:

Ամբողջական հոդվածն այստեղ