Սարգիսի, Խորենի, Աննայի ու այլոց մասնակցությամբ «Ա.Կ.Ա.» ֆիլմի փակ ցուցադրությունն ու հայտնի հյուրերը


12:11 , 22 մարտ, 2019

Ներիր ու փրկիր քեզ, և ոչ միայն... Երեկ մեծ էկրան բարձրացավ դրամատիկ սյուժեով «Ա.Կ.Ա.» ֆիլմը։ Ռեժիսոր Արմեն Միրզոյանի 90 րոպե տևողությամբ կինոժապավենը ներկայացնում է երեք տեսակի սեր՝ սեր, որն անտեսված է, սեր, որն արժանանում է «Ռոմեո և Ջուլիետի» ճակատագրին, և սեր, որը ծնվում է  դժբախտությունից: Զգացմունքային ու դրամատիկ ֆիլմը կառուցված է կեղծիքի վրա, որը կյանքեր է կործանում և անգամ արյունակցական կապն է խաթարում: BlogNews.am-ը ներկա է եղել պրեմիերային և ներկայացնում է «Սինեմա Սթարում» կայացած փակ ցուցադրության ուշագրավ դրվագներն ու հայտնի հյուրերին։

«Ա.Կ.Ա.»-ի հիմքում ընկած է երկու եղբայրներին՝ Արամին և Արթուրին ու Արամի ընկերոջ՝ Կարենին կապող պատմությունը։ Ի դեպ, ֆիլմի անվանումը ևս պատահական չէ․ այն գլխավոր հերոսների անունների առաջին տառերով է կազմված՝ Արթուր-Կարեն-Արամ:

_H2A0427 copy

Արթուրին մարմնավորում է Խորեն Լևոնյանը, ով նկարահանվելու հրավերը ստացել է դերասան Սարգիս Գրիգորյանից, ով նաև ֆիլմի պրոդյուսերներից է. «Մենք պետք է շատ ուրախ լինենք, որ այսօրվա ֆիլմարտադրություն մեջ նկարահանվում են գեղարվեստական ֆիլմեր, որովհետև դա խենթ ու խելառ մարդիկ են, որովհետև այսօր փող ծախսել ֆիլմի վրա ու ակնկալել, որ դրանից ինչ-որ բան կստանաս, կարծում եմ՝ չի լինում, ու մենք պետք է որքան ուժ ունենք, լինենք ֆիլմ նկարահանողի կողքին»,- ասում է դերասանը:

_H2A0430 copy

«Ա.Կ.Ա.» ֆիլմում իր առաջին դերասանական լուրջ քայլն է արել ռուսաստանաբնակ դերասան Արաբո Գրիգորյանը: Նա մարմնավորում է Արամին: Արաբոն ևս ֆիլմի համապրոդյուսերներից է. «Հանդիսատեսի համար փորձել ենք այնպիսի ֆիլմ ստեղծել, որով կհաղորդեինք բոլոր էմոցիաները: Ֆիլմն իսկական տղամարդկանց և կանանց մասին է: Ցանկանում եմ, որ հանդիսատեսը հասկանա, որ պետք է գնահատել այն, ինչ ունես, քանի որ երբ չես գնահատում, ամեն ինչ կարող է կտրուկ փոխվել»,- անկեղծանում է դերասանը:

_H2A0490 copy

Ֆիլմի համանուն կերպարին՝ «Ա.Կ.Ա»-ին, մարմնավորում է Սարգիս Գրիգորյանը: Հանդիսատեսը դերասանին կտեսնի կտրուկ փոփոխված կերպարով. «Ֆիլմն ասելիք ունի, այն իսկական տղերքի մասին է, որոնք, ցավոք սրտի, այսօր երիտասարդների շրջանում չկան: Ինձ համար հայ տղայի կերպարը մի քիչ թուլացել է, ես էլ իմ հերոսի միջոցով ամեն ինչ անում եմ, որ այդ տղամարդկային վիճակը, տղամարդու խոսքի ուժը, ասածին տեր լինելը,  ընկերոջն ու նաև ընտանիքին հավատարմությունը վերականգնվի»,- ասաց Սարգիս Գրիգորյանը:

«Ա.Կ.Ա.»-ն հագեցած է աստղային դերասանական կազմով՝ Նարինե Պետրոսյան, Աննա Գրիգորյան, Գեորգի Հովակիմյան, Սամսոն Ստեփանյան, Սարգիս Մանուկյան, Մուրադ Նադիրյան, Իշխան Ղարիբյան, Արշավիր Փանոսյան, Սարգսի դուստրը՝ Յանա Գրիգորյան, Դավիթ Աղաջանյան, Աննա Դովլաթյան և այլք:

Ի դեպ, Ֆիլմում հանդիսատեսը կտեսնի տեսարաններ, որոնք վերջին մեկ տարվա արդեն հայտնի իրադարձությունների հիման վրա են նվարահանված։

_H2A0412 copy_H2A0407 copy_H2A0403 copy_H2A0391 copy_H2A0401 copy

_H2A0415 copy_H2A0416 copy_H2A0419 copy_H2A0422 copy_H2A0424 copy_H2A0433 copy_H2A0435 copy_H2A0437 copy_H2A0441 copy_H2A0445 copy_H2A0450 copy_H2A0452 copy_H2A0454 copy_H2A0457 copy_H2A0460 copy_H2A0462 copy_H2A0464 copy_H2A0466 copy_H2A0468 copy_H2A0472 copy_H2A0474 copy_H2A0477 copy_H2A0480 copy_H2A0485 copy_H2A0493 copy_H2A0508 copy_H2A0513 copy_H2A0515 copyՆյութը՝ Էմմա Վարդանյանի
Լուսանկարները՝ Էլեն  Գասպարյանի