Տաքսու վարորդն ավտոմեքենայում տեսախցիկ է թաքցրել՝ կին ուղևորների փեշի տակ նայելու համար


15:45 , 22 մարտ, 2019

Հոնկոնգում Uber-ի նախկին վարորդին, որ թաքնված տեսախցիկով նկարահանել է կին ուղևորներին, տուգանել են երկու հազար հոնկոնգյան դոլարով՝ տեղեկացնում է South China Morning Post-ը։

2018թ․ ոստիկանները կանգնեցրել են 44-ամյա վարորդին ալկոհոլի թեստ անցկացնելու համար, և նկատել են, որ նրա հեռախոսը ցույց է տալիս հետևի նստատեղում քնած ուղևորուհուն։ Մեքենայի զննման ընթացքում նստատեղերից մեկի ետնամասում երկու տեսախցիկ են հայտնաբերել․ դրանք այնպես են տեղադրված եղել, որ հնարավոր է եղել տեսնել կանանց փեշի տակ։Image result for девушка в такси

Տղամարդու մոտ հայտնաբերվել են նաև 870 տեսանյութեր․ դրանք բոլորն էլ տեսանկարահանվել են առանց ուղևորուհիների իմացության։

Տղամարդը հեռացվել է աշխատանքից, վաճառել ավտոմեքենան և սնանկացել։