Բարաք Օբամային սպանել սպառնացողին մեղավոր են ճանաչել


09:24 , 22 մարտ, 2019

ԱՄՆ-ում 61-ամյա Ստեֆան Թաուբերթին մեղավոր են ճանաչել այն բանում, որ նա սպառնացել է սպանել ԱՄՆ նախկին նախագահ Բարաք Օբամային։ Այս մասին հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով երկրի արդարադատության նախարարությունը։

Հստակեցվում է, որ տղամարդը սպառնացել է նաև Կոնգրեսի ներկայացուցիչների պալատի անդամ Մաքսին Ուոթերսին։

Գերատեսչության տվյալներով՝ 2017-ին Թուբերթը երկու անգամ սպառնացել է հաշվեհարդար տեսնել Օբամայի հետ, իսկ մի քանի շաբաթ անց սկսել է սպառնալ Ուոթերսին և նրա աշխատակիցներին։

Ատենակալների ժյուրին նրան երեք կետով մեղավոր է ճանաչել՝ նախագահին սպանելու սպառնալիք, ԱՄՆ Կոնգրեսի անդամին սպանելու սպառնալիք՝ նրա պարտականությունները կատարելուն խոչընդոտելու նպատակով, ինչպես նաև սպառնալիքներ հեռախոսով։

Տղամարդուն մինչև 20 տարվա ազատազրկում է սպառնում։