Twitter-ը գործարկում է ամբողջական նոր հավելված սոցցանցի ներսում


07:47 , 22 մարտ, 2019

Նոր հավելված հաղորդագրությունների փոխանակման համար, որը կոչվում է twttr: Այն նախատեսված է առավել ներգրավված օգտատերերի համար: Սա, կարելի է ասել, ներքին համայնք է օգտատերերի համար, ներքին ծրագիր՝ Twitter-ի համար:

Հավելվածը հիմա թեստավորման փուլում է: Այն առաջարկում է նորությունների պատի այլ տարբերակ: Այժմ գրառումներն ավելի նման են տեքստային հաղորդագրությունների (կամ «անձնական նամակների»), քան սովորական նորությունների ժապավենի:

Twitter-ի  հավելվածի բետա-տարբերակը ներկայումս հասանելի է միայն iOS-ի օգտատերերի համար: Եթե ցանկանում եք մասնակցել թեստավորման ծրագրին, ապա պետք է հայց թողնել։

Հավելվածի ամբողջական տարբերակը հասանելի չի լինի առաջիկա ամսվա ընթացքում: