Fox News-ը ցուցադրել է «ԱՄՆ-ի հաղթանակը ԻՊ-ի նկատմամբ»


01:46 , 22 մարտ, 2019

Ամերիկյան զորքերը ոչնչացրել են Խալիֆաթը, հայտնում է Fox News-ը:

Նշվում է, որ վերջին գյուղը, որտեղ գտնվում էին «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման զինյալները, ազատագրվել է:

«Ռումբեր այլևս չեն ընկնում, կրակոցները դադարել են: Մենք Խալիֆաթի անկման ականատեսն ենք»,- հայտարարել է Fox News-ի թղթակիցը:

Ներկայումս զինվորականները գցում են ԻՊ-ի սև դրոշները:

Պաշտոնական հայտարարություն դեռևս չի արվել:

Related image