Գրավատները և ընդհանրապես ֆինանսական ծառայություններ մատուցողները, կարծում եմ, իրավունք չունեն լինել մանր ու միջին բիզնեսի շրջանակում․ ՊԵԿ նախագահ


00:00 , 22 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Դավիթ Անանյանը գրավատների հետ կապված իր հստակ կարծիքն ունի, սակայն ցանկանում է խուսափել կոշտ ձևակերպումներից։ Միևնույն ժամանակ նա ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում շեշտեց, թե համակարծիք չէ այն մոտեցման հետ, որ գրավատները ՓՄՁ ներկայացուցիչներ են։

«Երբ գրավատները ներկայացվում են մանր ու միջին բիզնես, կտրականապես համաձայն չեմ, գրավատները որևէ աղերս չունեն մանր ու միջին բիզնես որակվելու հետ։ Ընդհանրապես կարծում եմ, որ ֆինանսական ծառայություններ մատուցողներն իրավունք չունեն լինել մանր ու միջին բիզնեսի շրջանակում»,- ասաց նա՝ անդրադառնալով պետտուրքերը մինչև 60 անգամ բարձրացնելու հնարավորության մասին հարցին: 

Դավիթ Անանյանը հիշեցրեց ԿԲ նախագահի հնչեցրած թվերը՝ գրավատների հետ կապված, որոնք, ըստ նրա, կրկին մտորելու առիթ են տալիս։ «Եթե մենք ունենք 129 գրավատուն, որոնք նախորդ տարի վճարել են ընդամենը 148 մլն հարկ, և ունենք 17 բանկ, որոնք վճարել են 49 մլրդ հարկ, ապա պետք է տեսնենք, որ ֆինանսական ծառայություններ մատուցողների շղթայի մեջ գրավատների լինելիությունը դեռևս պետք է տնտեսագիտական առումով հիմնավորվի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ