Ձկնորսներն այնքան մեծ ձուկ են գտել, որ շատերը, նրա լուսանկարները տեսնելով, այն կեղծ են համարում (Photo)


03:10 , 22 մարտ, 2019

Հարավային Ավստրալիայի ափերից մեկում ձկնորսները հսկա արևային ձուկ են գտել։ Ձուկն ունի 2,5 մետր երկարություն, իսկ նրա քաշը հասնում է մի քանի հարյուր կգ-ի։ Հսկա ձկան լուսանկարներն այնքան զարմանալի են, որ մի շարք օգտատերեր այն կեղծ են համարել։ Ձկնորսները նույնպես նշել են, որ հեռվից ձուկը նման է եղել ծառի, իսկ հետո երկար ժամանակ չէին հավատում իրենց աչքերին։