Ջուլիա Ռոբերտսը բացահայտել է իր երեխաներին դաստիարակելու գաղտնիքը


21:15 , 21 մարտ, 2019

51-ամյա Ջուլիա Ռոբերտսը դաստիարակում է 14-ամյա երկվորյակներ Ֆենիաս Ուոլթերին և Հեզել Պատրիշին, ինչպես նաև 11-ամյա Հենրի Մոդերին։ Վերջերս դերասանուհին պատմել է, որ շատ խիստ մայր է, և իր լուրջ դեմքը ինքնին պատիժ է երեխաների համար։ Այս մասին նա պատմել է Cè posta per te շոուի եթերում։

«Ես ամուսնացած եմ արդեն գրեթե 17 տարի։ Իմ բախտը շատ է բերել, որ հանդիպել եմ իմ երազանքների տղամարդուն ու երեխաներ ունեցել նրանից։ Ես խիստ մայր եմ։ Ես հազվադեպ եմ կորցնում ինքնատիրապետումս, բայց սիրում եմ, որ երեխաները իմանան սահմանները և իրենց անվտանգ զգան սահմանված շրջանակներում։ Եթե ինչ-որ բան է պատահում ես նրանց չեմ պատժում, այլ նախըտրում եմ դաստիարակչական զրույց ունենալ։ Կարծում եմ՝ իմ լուրջ դեմքը արդեն բավարար պատիժ է նրանց համար»,- նշել է աստղային մայրիկը։

Ջուլիան նաև նշել է, որ փորձում եմ երեխաներին սովորեցնել տնային գործեր անել, նաև օգտակար հմտություններ տալ նրանց։ «Ես չեմ ուզում, որ նրանք ծանր մանկություն ունենան, ինչպես ես եմ ունեցել։ Բայց նրանք պետք է կարողանան անկողինը հավաքել, մաքրել իրերը և իրենց համար ճաշ պատրաստել։ Դրանք կարևոր կենսական հմտություններ են։ Նրանք պետք է անձնական փորձ ունենան»,- հավելել է նա։