Մարալիկում Ն. Մալյանի և Ա. Դանիելյանի գործունեությունը խոչընդոտելու փաստով դատարանը պարտավորեցրել է քրգործ հարուցել. Տիգրան Աթանեսյան


20:20 , 21 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Մեր հետևողական երկար պայքարի շնորհիվ այսօր Շիրակի մարզի դատարանը գտավ, որ խախտվել են «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարներ Նարեկ Մալյանի և Արթուր Դանիելյանի իրավունքները, և պարտավորեցրել է հարուցել քրեական գործ:

Tert.am-ի հետ զրույցում այս մասին հայտնեց փաստաբան Տիգրան Աթանեսյանը`անդրադառնալով հոկտեմբերի 11-ին Մարալիկ քաղաքի Շահինյան փողոցում տեղի ունեցած միջադեպին, որտեղ «Ադեկվադ» հաղորդաշարի հաղորդավարների, նկարահանող խմբի վրա տեղի ունեցած հարձակմանը: «Ես գտնում եմ, որ այստեղ եղել է խուլիգանություն և լրագրողների մասնագիտական գործունեության խոչընդոտում, և պետք է իրականացվի քրեական հետապնդում, այսինքն՝ եղել է ապօրինություն»,-ասաց նա և նշեց, հնարավոր է՝ սա արվել է իշխանությանը հաճոյանալու համար՝ ցույց տալով, որ այս մարդիկ քննադատում են գործող իշխանությանը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ