Մսով լցոնած լոլիկներ՝ արաբական ձևով. այս կերակրատեսակը ձեր տոնական ճաշացանկի ամենասիրելիներից մեկը կդառնա


20:45 , 21 մարտ, 2019

Ինչպես կարելի է մսով լցոնած համեղ լոլիկներ պատրաստել արաբական ձևով։ Այս կերակրատեսակը շատ գեղեցիկ տեսք ունի և նաև շատ համեղ է։

Լցոնած լոլիկներ

Անհրաժեշտ բաղադրիչներ

Պատրաստման եղանակը

1. Թասի մեջ լավ խառնեք աղացած միսը, սոխը, աղը, պղպեղը, քիմիոնը։

2. Լոլիկը վերևից բաժանեք երեք մասի, բայց մինչև վերջ մի կտրեք, որպեսզի ամբողջական մնա և արանքներում կարողանաք լցնել խճողակը։

3. Լոլիկի արանքներում դրեք միսը։

4. Լոլիկները դրեք ջեռոցի տապակի մեջ՝ նախօրոք տապակը կարագով պատելով։ Վերևից պղպեղները դրեք։ Դրանք էլ կարող եք լցոնել։

5. Տոմատի մածուկը ջրով բաժակի մեջ բացեք և լցրեք լոլիկների վրա։

6. Դրեք 180 աստիճան տաքացված ջեռոցը կես ժամ, հետո բարձրացրեք ջերմաստիճանը մինչև 2500C և թողեք ևս 10 րոպե։

Մատուցեք տաք վիճակում։ Բարի ախորժակ։