Խաղաղությունը Հայաստանի և Ադրբեջանի միջև կարող է հնարավոր լինել միայն հակամարտության բոլոր կողմերի ներգրավվածության դեպքում. Washington Post


20:00 , 21 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Տասնամյակներ տևած էթնիկ հակամարտությունից հետո Հայաստանի և Ադրբեջանի առաջնորդները պատրասվում են հանդիպել՝ փորձելու կարգավորել Լեռնային Ղարաբաղի շուրջ տիրող երկարատև հակամարտությունը: Այս մասին գրում է Washington Post պարբերականը՝ ընդգծելով, որ դիտորդները բավականին պատճառներ ունեն թերահավատորեն նայելու այն մտքին, թե գալիք հանդիպումը կարող է բերել երկարատև հանգստության:  

«Այնուամենայնիվ, նշանակալի փոփոխություն կա նախորդ նման փորձից հետո: Որոշ տվյալներ փաստում են, որ ժողովրդավարական հասարակություններն առավել միտված են խաղաղություն հաստատելու իրենց հարևանների հետ և հաճախակի կարող են իրականացնել դա, եթե քաղաքացիական հասարակական խմբերը հնարավորության ունենան կապ հաստատելու միմյանց հետ պաշտոնական բանակցությունների սահմաններից դուրս», - ընդգծում է հոդվածագիրը:

Ըստ աղբյուրի՝ վերջին դիվանագիտական բանակցային փուլին միայն ժամանակավոր հանդարտություն է հաջորդել, և բազմաթիվ վերլուծաբաններ և խաղաղության ջատագովներ թերահավատորեն են նայում դիվանագիտական ընթացքին:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ