Իրաքում լաստանավ է շրջվել. կա 45 զոհ


21:20 , 21 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

Իրաքում շրջվել է զբոսաշրջիկներին տեղափոխող «ալ Ջազիրա» լաստանավը, որոմ եղել են տասնյակ մարդիկ. հայտնում է РИА Новости-ն:

Ողբերգությունը տեղի է ունեցել Մսուլում` ալ Գաբաթ շրջանում: Ուղևորների մեծամասնությունը երեխաներ են և իրենց ծնողները:Ներկայումս հայտնի է 45 զոհի մասին:

Որոնողական և փրկարարական աշխատանքները շարունակվում են: