20:40 , 21 մարտ, 2019
Aysor.am-ը գրում է.
Եվրամիությունը պատրաստ է Brexit-ի հետաձգում տրամադրել Մեծ Բրիտանիային, բայց կոնկրետ ամսաթիվը պետք է քննարկվի Բրյուսելում, գլխավորը չկանոնակարգված դուրս գալուց խուսափելն է, և դրա համար կարող են պահանջվել լրացուցիչ հանդիպումներ, հայտարարել է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ ԵՄ-ի գագաթնաժողովից առաջ կառավարական հայտարարությամբ հանդես գալով Բունդեսթագում:
«Ընդհանուր առմամբ մենք կարող ենք համաձայնություն տալ այն դեպքում, եթե հետևի բրիտանական խորհրդարանի դրական քվեն», -նշել է նա:
«Սակայն մենք պետք է ուշադրություն դարձնենք այն բանի վրա, որ մայիսի վերջին ունենալու ենք Եվրախորհրդարանի ընտրություններ», - ասել է կանցլերը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ