Գիտնականներն իսկական դինոզավրեր ստեղծել են ծրագրում


18:20 , 21 մարտ, 2019

Ամերիկացի գիտնականը հայտարարել է դինոզավրերի գենային մոդիֆիկացիան հետ բերելու շուրջ աշխատանքների մասին։ Հնագույն կենդանիները կարող են ի հայտ գալ արդեն 5-10 տարի անց։

Ջոն Հորները, ով «Յուրյան դարաշրջանի այգի» ֆիլմի գիտական խորհրդատուն է, հայտարարել է, որ դինոզավրերին «վերակենդանացնելու» մասին ֆիլմի իրադարձությունները կարելի է իրականություն դարձնել։ Հորները ծրագրում է այնպես անել, որ գենային ինժեներիայի շնորհիվ դինոզավրերը կրկին երկրի վրա հայտնվեն։

Image result for Ученые планируют создать настоящих динозавров

Գիտնականը համագործակցում է Հարվարդի և Ելիի համալսարանին պրոֆեսորների թիմի հետ։ Նպատակներն իրականություն դարձնելու համար փորձագետները դինոզավրերին նման կենդանիներ են փնտրում։

Հավանական է՝ նրանք գիտափորձերը կսկսեն հավերից, որոնց ընդունված է համարել դինոզավրերի ժառանգներ։ Հորները մյուս գիտնականների հետ միասին ծրագրում է սովորել փոխել ժամանակակից թռչունների ԴՆԹ-ն և ստանալ գենետիկ կոդ, որը նման է դինոզավրերի գենետիկ կոդին։