«Գահերի խաղ»-ի պատճառով Քիթ Հարինգթոնը հոգեթերապևտի օգնությանն է դիմել


18:00 , 21 մարտ, 2019

Բրիտանացի դերասան Քիթ Հարինգթոնը հայտարարել է, որ «Գահերի խաղ»-ի ավարտից հետո թեթևացած շունչ է քաշել։ Նա նախևառաջ կտրել է գանգուրները և սափրել մորուքը, հաղորդում է Gizmodo-ն։

Դերասանը նաև խոստովանել է, որ երբ սերիալում իր հերոսը մահացել է, նա այնքան է ցնցվել, որ հոգեթերապևտի օգնությանն է դիմել։ Քիթի խոսքով՝ «անցումային շրջանում», երբ հայտնի չէր՝ արդյոք Ջոն Սնոուն ողջ է, թե ոչ, նա չէր կարողանում հանգիստ փողոց դուրս գալ։

Երկրպագուները դերասանին հարցախեղդ էին անում, իսկ պապարացիներն՝ անդադար լուսանկարում, այդ պատճառով Քիթը պարզապես վախեցել է շփվել մարդկանց հետ։