Զբոսաշրջիկների մուտքը կարգելվի Ամստերդամի կարմիր լապտերների թաղամաս


16:55 , 21 մարտ, 2019

Ամստերդամի իշխանությունները կոշտացրել են քաղաքի կենտրոնում միջոցառումներ անցկացնելու կարգը։ Նոր որոշման համաձայն՝ որպես կարմիր լապտերների թաղամաս հայտնի Դե Վալեն շրջանն այլևս զբոսաշրջիկների համար էքսկուրսիաների վայր լինել չի կարող, հաղորդում է NOS հեռուստաալիքը։

Քաղաքապետարանի աշխատակիցների կարծիքով՝ քաղաքի կենտրոնում զբոսաշրջային խմբերի բացակայությունը թույլ կտա այն պակաս աղմկոտ դարձնել։

Տեղական իշխանությունների կարծիքով՝ մեր օրերում սեքս ինդուստրիայի աշխատակիցներն այլևս դիտարժան չեն զբոսարջիկների համար։