Armsport.am-ը գրում է.
Մադրիդի «Ռեալի» և Իսպանիայի հավաքականի կիսապաշտան Մարկո Ասենսիոն, ամենայն հավանականությամբ, չի մասնակցի ազգային ընտրանու՝ Եվրոպայի 2020 թվականի առաջնության ընտրական փուլի՝ Նորվեգիայի և Մալթայի հետ առաջիկա խաղերին:
Football Espana-ն հաղորդում է, որ Ասենսիոն մարզման ժամանակ ձկնամկանի վնասվածք է ստացել:
Բացի այդ, վնասվածքի պատճառով Իսպանիայի հավաքականի կազմում Ֆաբիան Ռուիսին փոխարինել է Սաուլը:
Հավաքականի պահեստային դարպասապահ Պաու Լոպեսին էլ անհանգստացնում են պարանոցի ցավերը:
Հավելենք, որ Իսպանիայի և Նորվեգիայի հավաքականների հանդիպումը կայանալու է մարտի 23-ին, իսկ Մալթայի հետ հանդիպումը՝ մարտի 26-ին: Եվրո-2020-ի ընտրական փուլում իսպանացիները հանդիպելու են նաև Շվեդիայի, Ռումինիայի և Ֆարերյան կղզիների ընտրանիների հետ: