Ինչի մասին էր ասվում Պուտինի` Ասադին ուղղված ուղերձում


15:30 , 21 մարտ, 2019

Yerkir.am-ը գրում է.

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի` Սիրիայի նախագահ Բաշար Ասադին ուղղված ուղերձում ասվում է երկկողմ հարաբերությունների ու Սիրիայում քաղաքական-դիվանագիտական կարգավորման մասին: Այդ մասին, ըստ РИА Новости-ի, լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովը` պատասխանելով հարցին` խոսվո՞ւմ էր, արդյոք, Պուտինի նամակում Իդլիբի մասին:

Հիշեցնենք, որ երեքշաբթի ՌԴ ՊՆ ղեկավար Սերգեյ Շոյգուն աշխատանքային այց է կատարել Սիրիա,  հանդիպում ունեցել Սսադի հետ և նրան ՌԴ նախագահից ուղերձ փոխանցել: