Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները


12:37 , 21 մարտ, 2019

Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքի 28-րդ հոդվածով սահմանված էթիկայի կանոնները, այն է՝ «իր գործունեությամբ չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի եւ իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության եւ հարգանքի ձեւավորմանը»: Այս մասին հայտնել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը:

Սա դաս բոլոր նրանց, ովքեր իրենց օրենքից վեր կդասեն ու դեռ կշարունակեն մնալ որպես ակտիվիստ, ոչ թե պետական պաշտոնյա: