Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը


10:40 , 21 մարտ, 2019

Aysor.am-ը գրում է.

Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը խախտել է «Հանրային ծառայության մասին» ՀՀ օրենքով ամրագրված էթիկայի կանոնը։ Նման որոշում է հրապարակել Բարձրաստիճան  պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը։

Ըստ որոշման, իր գործունեությամբ Սանասարյանը չի նպաստել իր զբաղեցրած պաշտոնի և իր ներկայացրած մարմնի նկատմամբ վստահության և հարգանքի ձևավորմանը։ Որոշումը Սանասարյանը կարող է բողոքարկել մեկ ամսվա ընթացքում։

Հիշեցնենք, որ  էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա այս տարվա  փետրվարի 26-ին որոշում էր կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վրաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին:

Պետական Վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանը դիմել է Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողով՝ ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանի դիմումի հիման վրա իր նկատմամբ հարուցած վարույթը կարճելու համար։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ