Առաջին հայացքից արևադարձային անտառ է, բայց ձեր բերանը բաց կմնա, երբ տեսնեք, թե որտեղ է այն իրականում (Photo)


05:49 , 21 մարտ, 2019
Սինգապուրի օդանավակայանի նոր շենքում, որը բացվելու է ապրիլի 17-ին, կառուցել են 40 մետրանոց ջրվեժ: Այն տանիքի տակ գտնվող արևադարձային ջունգլիների միջուկն է համարվում: Ջունգլիում 200 տեսակի բույսեր ու ծառեր կան: Երեկոյան ջրվեժն ավելի տպավորիչ տեսք կունենա, քանի որ այն զարդարելու են լուսաձայնային էֆեկտներով: Եվս մեկ անգամ չենք մոռանում, որ սա օդանավակայան է:
Հայտնում են, որ ջրի շիթը ծառայելու է նաև որպես հովացման համակարգ և կրկնակի օգտագործվելու է շենքի օդափոխման համար: Օդանավակայանի նոր շենքում ընդհանուր առմամբ 300 խանութներ, ռեստորաններ, այգիներ, ատրակցիոններ, հյուրանոցներ և ավիացոն հաստատություններ կան: