Ֆրանսիայում սևամորթ ռեփերին 5,600 դոլարի չափով տուգանքի են ենթարկել «սպիտակ երեխաներին սպանելու» մասին երգի համար


23:09 , 20 մարտ, 2019

Ֆրանսիացի սևամորթ ռեփեր Նիկ Կոնրադը ստիպված կլինի 5,600 դոլարի չափով տուգանք վճարել սպիտակամորթ երեխաներին սպանելու կոչերով երգի տեսահոլովակի համար, այս մասին հաղորդում է BBC-ն: Նրա Hang White People երգի տեսահոլովակում բեմականացված է սպիտակամորթ տղամարդու առևանգումը, հոլովակում նրան ծեծի են ենթարկում, իսկ վերջում կախաղանի բարձրացում: 

Երաժշտին մեղավոր են ճանաչել բռնության կոչեր իրականացնելու ու ռասսայական ատելության տարածման համար:

«Ես գնում եմ մանկապարտեզ, ես սպանում եմ սպիտակ երեխաներին: Արագ բռնի՛ր ու կախի՛ր նրանց ծնողներին»,- ասվում է երգի տեքստում:

Կոնրադը հայտնել է, որ կբողոքարկի դատարանի որոշումը, քանի որ նրա տեսահոլովակի իրական նպատակն այլ է եղել. ըստ նրա՝ ինքը փորձել է ստիպել մարդկանց գիտակցել ռասիզմի վտանգն ու շոկի ենթարկել նրանց դերերի փոփոխությամբ: Երգչի պաշտպանները նաև հայտնել են, որ դատական քաշքշուկների պատճառով ռեփերը կորցրել է իր աշխատանքը հյուրանոցում, որտեղ հանդիսանում էր հաստատության ադմինիստրատորը: