Tert.am-ը գրում է.
Այս պահի դրությամբ Ալեն Սիմոնյանի գրասենյակը ՀՀ հիմնի նոր տեքստի մրցույթի համար ստացել է 67 հայտ: Այս մասին Tert.am-ին հայտնեց մրցույթի աշխատանքային խմբի համակարգող Լևոն Սահակյանը:
«Մինչ այս պահը եղել է աշխատանքային խմբի երկու հանդիպում, առաջին հանդիպման ժամանակ ուսումնասիրվել է 43 հայտ: Այսօր ևս եղել է հանդիպում, աշխատանքային խմբին է ներկայացվել 24 հայտ: Հայտերը ստացվում են անդադար, այսինքն՝ մինչ մենք զրուցում ենք, հնարավոր է՝ դարձյալ դիմողներ լինեն»:
Սահակյանը նաև նշեց, որ աշխատանքային խմբում տեղի է ունեցել փոփոխություն. խմբից դուրս է եկել Դավիթ Գյուրջինյանը: Նրան փոխարինել է երաժիշտ, կոմպոզիտոր Վահագն Հայրապետյանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ