Իտալիայում տղամարդը 51 դպրոցականներով լի ավտոբուսն այրելու փորձ է արել


22:10 , 20 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Իտալիայի Միլան քաղաքի շրջակայքում ծագումով սենեգալցի 47-ամյա տղամարդն այսօր փորձել է հրդեհել դպրոցական ավտոբուսը, որում 51 երեխա է գտնվել:

Ինչպես հաղորդում է Rai News-ը, տղամարդը դպրոցականներին մարզասրահ տեղափոխելիս շեղվել է ճանապարհից՝ արգելելով երեխաներին իջնել: Ականատեսների խոսքով՝ նա ասել է, որ ցանկանում է «դադարեցնել մահերը Միջերկրական ծովում»: Ըստ երևույթին՝ նա ի նկատի է ունեցել աֆրիկյան և մերձարևելյան երկրներից Միջերկրական ծովով Եվրոպա եկող ներգաղթյալների բազմաթիվ մահերը:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ