Հիմալայներում սառցե սրճարան է բացվել (Video)


20:10 , 20 մարտ, 2019

Հնդկական Ջամու և Քաշմիր նահանգում տեղի բնակիչները առաջին սառցե սրճարան են բացել։

«Ես առաջին անգամ եմ սառցե սրճարանում նստած թեյ խմում և թխվածք ուտում»,- ասում է զբոսաշրջիկ Ցևանգ Ռիգզինան։

Հիմալայներում գտնվող սառցե կառույցը տեսանելի է հեռվից։ Այն տեղակայված է ջրի մակարդակից 400 մ բարձրության վրա՝ լեռնային անապատում։

Արտաքինից սրճարանը բուդդիստական տաճար է հիշեցնում, սակայն ներսում միայն մի քանի սեղան կա։ Ճաշացանկը կազմված է տեղի խոհանոցի ուտեստներից և խոտաբույսերով թեյերից։