Տիգրան Խաչատրյանն ընդունել է «Arton Capital» կազմակերպության ներկայացուցիչներին


16:20 , 20 մարտ, 2019

Aysor.am-ը գրում է.

ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանը հանդիպում է ունեցել «Arton Capital» կազմակերպության նախագահ Արմանդ Արտոնի ղեկավարած պատվիրակության հետ:

Հանդիպման ընթացքում ընկերության ներկայացուցիչները նախարարին ներկայացրել են Հայաստանի վերաբերյալ իրենց կողմից կատարած ուսումնասիրությունների արդյունքները: Մասնավորապես, քննարկում է ծավալվել Հայաստանի Հանրապետություն ներդրումների ներգրավման նպատակով՝ դրանց կատարմամբ պայմանավորված քաղաքացիության տրամադրման կարգի սահմանման հնարավորությունների վերաբերյալ: Ներկայացվել են այս ոլորտում կազմակերպության խորհրդատվական հարուստ փորձը, ինչպես նաև տարբեր պետություններում համակարգի ներդրման մոդելները և դրանց առավելությունները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ