Ինդոնեզիայում հեղեղումներից ու սողանքներից մահացածների թիվն ավելանում է


15:00 , 20 մարտ, 2019
Aysor.am-ը գրում է.
Ինդոնեզիայի Պապուա արևելյան նահանգում մոլեգնող հեղեղումների և սողանքների հետևանքով մահացածների թիվը հասել է 107-ի, հայտնել է «Սինհուա» գործակալությունը՝ հղում անելով տեղի իշխանություններին:
 
Ավելի վաղ հաղորդվել էր 89 զոհի և 159 տուժածի մասին: Որոնողափրկարարական գործողությունները շարունակվում են: Ըստ իշխանությունների՝ ևս 93 մարդ համարվում է անհետ կորած:
 Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ