Պատմական որոշում. Ղազախստանի մայրաքաղաք Աստանան ի պատիվ առաջին նախագահի անվանափոխվել է Նուրսուլթան


14:50 , 20 մարտ, 2019

Tert.am-ը գրում է.

Ղազախստանի խորհրդարանի պատգամավորները երկու ընթերցմամբ ընդունել են մայրաքաղաք Աստանան երկրի առաջին նախագահ Նուրսուլթան Նազարբաևի պատվին անվանափոխելու վերաբերյալ սահմանադրական փոփոխությունները, հայտնում է ria.ru-ն: 

«Ընդունվել է պատմական որոշում»,- քվեարկությունից հետո հայտարարել է խորհրդարանի ստորին պալատի խոսնակ Նուրլան Նիգմատուլինը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էր tert.am-ը, Ղազախստանի նորանշանակ նախագահ Քասիմ Ժոմարտ Տոկաևն առաջարկել էր Աստանան անվանակոչել ի պատիվ երկրի առաջին նախագահի:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ