Հրապարակման հետքերով ոստիկանապետն անձամբ զանգել է լրագրողին, այսօր էլ նա սպառնալիքներ է ստացել


13:50 , 20 մարտ, 2019

Aysor.am-ը գրում է.

«Politik.am» կայքի խմբագիր Բորիս Մուրազին մի քանի օր առաջ կայքում հրապարակման հետքերով անմիջապես ոստիկանապետ Վալերի Օսիպյանի կողմից հեռախոսազանգ է ստացել, այսօր էլ նրա պնդմամբ, ոստիկանության «ֆեյք» օգտատերերը սպառնում են իրեն ու իր ընտանիքի անդամներին։

«Մի քանի օր առաջ Նարեկ Սարգսյանի (գտնվում է հետախուզման մեջ) և Վալերի Օսիպյանի մասին հոդված էինք հրապարակել։ Դրանից հետո ոստիկանությունը փորձում է տարբեր պաշտոնյաների, նույնիսկ բարձրաստիճան պաշտոնյաների և նաև քրեական հեղինակությունների միջոցով նյութը կայքից հանել տալ», - Aysor.am-ի հետ զրույցում ասաց Մուրազին։

Հրապարակումը կայքից չի հեռացվում, սակայն ոստիկանությունում, փաստից անհանգիստ, հրապարակման օրը կեսգիշերին, Մուրազիի փոխանցմամբ, ոստիկանապետ Օսիպյանն է անձամբ զանգահարում իրեն։

«Ես իրեն բացատրում եմ, որ ինքն իրավունք չունի կեսգիշերին զանգահարել ինձ, անձամբ քննարկել մամուլի հետ կապված հարցեր։ Ինձանից հետաքրքրվում էր՝ ո՞վ է այդ հրապարակումն արել, ո՞վ է դրա պատվիրատուն։ Խնդրեց՝ չխանգարել իրենց աշխատել։ Ես իրեն ասացի, որ իրեն հեղինակազրկում է այս վարքը», - ներկայացրեց Մուրազին։ Այդուհանդերձ, զրույցի ընթացքում, խմբագրի խոսքով, Օսիպյանը չի հերքել այն, որ իր հորդորով որոշ անձինք զանգահարել ու խնդրել են հեռացնել հրապաարկումը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ