Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդ, «Մեծն Գեթսբին». արվեստի աշխարհը


22:30 , 21 մարտ, 2019

Թե սիրելվույդ կհուզի, դիր քո ոսկի գլխարկը.
Թե կարող ես դու թռչել, թռիր բարձր նրա համար.
Մինչև որ նա կկանչի. «Ոսկի, սիրուն գլխարկով
բարձր թռչող սիրելիս,
Իմը եղիր առհավետ...»։

Ֆրենսիս Սքոթ Ֆիցջերալդն ամերիկացի գրող է, հայտնի է 1920-ականների ամերիկյան «ջազի դարաշրջանը» նկարագրող վեպերով ու պատմվածքներով։ Ֆիցջերալդի ստեղծագործությունը 20-րդ դարի ամերիկյան գրականության փայլուն նմուշներից մեկն է։

Related image

Նրա ժամանակակիցներն են Դրայզերն ու Ֆոլքները, Հեմինգուեյն ու Վուլֆը, բայց Ֆիցջերալդի տեղն ու դերն ուրույն է։ Նա առաջինը խոսեց այն սերնդի անունից, որը կյանք էր մտել Առաջին աշխարհամարտից հետո։

«Մեծն Գեթսբին» Ֆիցջերալդի հայտնի վեպն է։ Լույս է տեսել 1925-ին և ամերիկյան գրականության մեջ համարվում է «ջազի դարի» տիպիկ արտացոլումը։ Վեպն ավարտվել ու հրատարակվել է Փարիզում, ուր այդ ժամանակ ապրում էր գրողը։ Նրա հայտնի վեպերից է նաև «Բենջամին Բաթոնի առեղծվածային պատմությունը»:

«Եթե երբևէ ուզենաս որևէ մեկին դատապարտել, հիշիր՝ այս աշխարհում ամեն մարդ չէ, որ ունի քո առավելությունները»․ հատված «Մեծն Գեթսբիից»:

Վեպը գրվել է 1925 թ․-ին։ Պատմությունը երիտասարդ ու խորհրդավոր միլիոնատեր Ջեյ Գեթսբիի մասին է, ով սիրում էր Դեյզի Բյուքենենին։

1940 թվականին Ֆիցջերալդը մահանում է՝ վեպը համարելով մոռացված։ Սակայն այժմ վեպը համարվում է դասական գրականության գլուխգործոցներից մեկը և ունի «Ամերիկյան մեծագույն վեպ» անունը։ Վեպը մեծ ճանաչման հասավ երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներին։ Այն համարվում է 20-րդ դարի լավագույն վեպը և երկրորդ լավագույնը՝ անգլերեն լեզվով գրվածների մեջ։